Աշխատանքի ուղղություններ

Փաստաբանական և իրավաբանական ծառայություններ

Ընտրեք ձեր հարցին համապատասխան ուղղությունը՝ ծանոթանալու մատուցվող ծառայություններին և նախապատրաստելու անհրաժեշտ փաստաթղթերը։

01

Քաղաքացիական իրավունք

Սեփականության, ժառանգության, ընտանեկան, հողային, պայմանագրային և այլ քաղաքացիաիրավական հարցերի վերլուծություն, դատական եւ արտադատական կարգով իրավական աջակցություն։

02

Բիզնես իրավունք

Ընկերությունների, պայմանագրերի, կորպորատիվ հարաբերությունների և առևտրային գործունեության իրավական հարցերում աջակցություն:

03

Վարչական իրավունք

Պետական մարմինների հետ հարաբերություններում իրավական աջակցություն, որոշումների վիճարկում, հարկային և մաքսային հարաբերություններում շահերի պաշտպանություն:

04

Այլ վարույթներում ներկայացուցչություն

Հաշտարարության և կատարողական վարույթներում իրավական ներկայացուցչություն եւ ընթացակարգային աջակցություն։

ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս ընտրել ծառայությունը, եթե չգիտեմ՝ որ ոլորտին է վերաբերում հարցս։

Առաջին կապի ժամանակ հակիրճ ներկայացրեք իրավիճակը, ձեր նպատակը և կարևոր ժամկետները։ Պարտադիր չէ նախապես իմանալ հարցի իրավական անվանումը․ խորհրդատվության ընթացքում կարելի է քննարկել իրավաբանական օգնության համապատասխան ուղղությունն ու ծավալը։

Ի՞նչ նյութեր են պետք իմ հարցը քննարկելու համար։

Պատրաստեք դեպքերի կարճ ժամանակագրությունը և առկա պայմանագրերը, որոշումները, ծանուցումներն ու նամակագրությունը։ Յուրաքանչյուր ծառայության էջում նշված է փաստաթղթերի նախնական ցանկը։ Եթե որևէ նյութ բացակայում է, այդ մասին տեղեկացրեք առաջին կապի ժամանակ։

Խորհրդատվությունը ներառո՞ւմ է փաստաթղթերի պատրաստում կամ դատական ներկայացուցչություն։

Խորհրդատվության ընթացքում քննարկվում են իրավիճակը և հնարավոր հետագա քայլերը։ Փաստաթղթերի պատրաստումը, մեծածավալ նյութերի ուսումնասիրությունը և դատական ներկայացուցչությունը պահանջում են աշխատանքի ծավալի ու պայմանների առանձին համաձայնեցում։

Ինչպե՞ս է որոշվում իրավաբանական ծառայության արժեքը։

Արժեքը կախված է գործի հանգամանքներից, իրավական բարդությունից և համաձայնեցված աշխատանքի ծավալից։ Հետագա աշխատանքի պայմաններն ու վարձատրությունը քննարկվում են նախապես՝ մինչև դրա կատարումը։